Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆ
A A
Քաղաքականություն

Միքայել Սրբազանը չի կարող մասնակցել նիստին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը չի կարող մասնակցել այսօր՝ ժամը 15.00-ին,  Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստին:

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին»,- այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց  2 տարվա ազատազրկման։

Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։