Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Պոչատար խողովակի վթարը պայմանական էր (տեսանյութ)

Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում: Ըստ սցենարի, վթար է գրանցվել ԶՊՄԿ հիմնական պոչատարի վրա. րոպեներ անց ընկերության աշխատակիցներն ու փրկարարները պայմանական վթարի վայրում են:

Վթարի պարագայում առաջին գործողությունը պոչերի հոսքի ուղղորդումն է հիմնական խողովակաշարից վթարային երկու խողովակներ: Հաջորդ քայլը վթարված հատվածը արագ վերականգնելն է: Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն է: Պայմանական վթարը բարեհաջող վերացված է, արդյուքները` գոհացնող: