Բացել լրահոսը Փակել լրահոսը
WB
A A
Բիզնես

Ինչպե՞ս ստանալ Wildberries-ի պատվերները Հայաստանում ընդամենը 48 ժամում

Հայաստանում գնորդներն ավելի ու ավելի հաճախ են նախապատվությունը տալիս առցանց գնումների արագ ու հարմարավետ ձևաչափին։ Այսօր Wildberries հարթակում հասանելի է ապրանքների լայն տեսականի հենց Հայաստանի տեղական պահեստից, ինչի շնորհիվ բազմաթիվ պատվերներ հնարավոր է ստանալ ընդամենը 48 ժամում։
 
Պատվերի ձևակերպման գործընթացն առավելագույնս պարզ է և ներառում է ընդամենը մի քանի քայլ։
 
Ինչպե՞ս ձևակերպել պատվեր՝ մինչև 48 ժամ առաքմամբ
 
Հայաստանի տեղական պահեստից ապրանքներ ընտրելու համար անհրաժեշտ է բացել Wildberries հավելվածը կամ կայքը, սեղմել մենյուի կոճակը և ընտրել «Ապրանքներ տեղական պահեստից․ Հայաստան» բաժինը։ Դրանից հետո կարող եք անցնել նախընտրած կատեգորիային և ձևակերպել պատվերը։
 
Տեղական պահեստի ապրանքները Հայաստանի գնորդներին են հասնում առավելագույնս սեղմ վերջնաժամկետներում։
 
Եթե գնորդն արդեն հստակ գիտի, թե ինչ ապրանք է իրեն անհրաժեշտ, բավական է որոնման տողում ներմուծել դրա անվանումը կամ նկարագրությունը, այնուհետև օգտվել առաքման ժամկետների ֆիլտրից և ընտրել պատվերի ստացման ամենահարմար տարբերակը։
 
Ո՞ր կատեգորիաներն ունեն ամենամեծ պահանջարկը
 
Հայաստանում գնորդներն ամենից հաճախ պատվիրում են հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, կոսմետիկա և տնտեսական ապրանքներ։ Աճում է հետաքրքրությունը նաև էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, սպորտային ապրանքների, սննդամթերքի, առողջարարական արտադրանքի և առօրյա պահանջարկի այլ կատեգորիաների նկատմամբ։
 
Ամենաարագ աճող կատեգորիաները
 
Հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ամենաարագ աճ գրանցած թոփ 5 կատեգորիաները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել են պահանջարկի բազմապատիկ աճ՝ 10-100 անգամ։
 
Ամենաբարձր դինամիկան ցուցաբերել է սննդամթերքը՝ գրանցելով տասնյակ անգամների աճ։ Զգալի աճ է արձանագրվել նաև սպորտային սննդի և կոսմետիկայի, մանկական սննդի, առողջարարական ապրանքների, ինչպես նաև հեռուստացույցների և աուդիոտեխնիկայի կատեգորիաներում․ այս բոլոր սեգմենտներում նկատվում է պահանջարկի բազմապատիկ աճ։
 
Այս դինամիկան հաստատում է, որ Հայաստանի բնակիչներն ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում հարթակը ոչ միայն հագուստ և աքսեսուարներ, այլև առօրյա պահանջարկի ապրանքներ, տեխնիկա և տան համար նախատեսված արտադրանք ձեռք բերելու համար։
 
Կայուն պահանջարկ ունեցող կատեգորիաներ
 
Կոշիկի, հագուստի, կենցաղային քիմիայի, «Գեղեցկություն» կատեգորիայի ապրանքների և աքսեսուարների պահանջարկը ցույց է տվել 260-ից մինչև 463 անգամյա աճ։
 
Առանձին կատեգորիաների արագ աճը մեծապես պայմանավորված է նաև նրանով, որ հայաստանյան գործարարները վերջին շրջանում ակտիվորեն ընդլայնում են տեսականին, մուտք են գործում ապրանքային նոր ուղղություններ և հարթակում փորձարկում լրացուցիչ կատեգորիաներ։
 
 
Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանի մեկնաբանությունը.
 
«Հայաստանում տեղական պահեստի զարգացումը կարևոր է Wildberries հարթակում հաճախորդների փորձառության որակի բարձրացման համար։ Մենք տեսնում ենք, որ առաքման արագությունն ու ապրանքների հասանելիությունը գնորդների համար ուղղակիորեն կախված են լոգիստիկ մոդելից և կոնկրետ տարածաշրջանում աշխատանքի առանձնահատկություններից։ Այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է Հայաստանում զարգացնել ինչպես արտահանումը, այնպես էլ տեղական վաճառքները։
 
Մենք խորհուրդ ենք տալիս մեր գնորդներին պատվերներ ձևակերպելիս հաշվի առնել բոլոր հասանելի պարամետրերը և անհրաժեշտության դեպքում օգտվել հարթակի զտիչներից, ներառյալ՝ առաքման ժամկետները և տեղական պահեստի ապրանքները։ Սա թույլ է տալիս ավելի ճշգրիտ ընտրել պատվերի ստացման առավել օպտիմալ տարբերակները»։
 
Այսպիսով, Հայաստանում Wildberries-ի տեղական լոգիստիկայի զարգացումն առցանց գնումները դարձնում է ավելի արագ, հարմարավետ և կանխատեսելի յուրաքանչյուր հաճախորդի համար։