A
A
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի աշխարհի գավաթի խաղարկություններում: Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր:
Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել անձնական մարզիչ Վարդգես Մանասյանի գլխավորությամբ։ Հայ ուշուիստը 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։