Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այդ քաղցր սուտը վերջին տարիներին մեզ թարս չափալախ տվեց․ Հ․Հակոբյան (տեսանյութ)

«Մենք ինքնիշխան երկիր ենք, մեր որոշումներն ինքներս ենք ընդունում և դրանց համար որևէ դաբրո չենք ստանում։ 2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ խոսելով ռուս լրագրող Սոլովյովի վերջին հայտարարության մասին, թե ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ պետք է հատուկ գործողություն իրականացնեն, քանի որ այն շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար։

Պատգամավորն ասում է, մեր երկրի բոլոր գործընկերները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ մենք ենք որոշում մեր երկրին վերաբերող հարցերը և պատասխանատվություն կրում դրանց համար։ Եվ որ այդ որոշումների հիմքում Հայաստանի հանրապետության քաղաքացու շահն է և մեր պետականության հարատևությունը։

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Հասմիկ Հակոբյանն ասում է, տեսանք, թե 30 տարում ժողովրդին տված «կտերն» ինչպես փլվեցին․ «Փլվեց ավազե անվտանգության մեր դղյակը»։

Ինչ վերաբերում է առաջիկա համապետական ընտրություններին, պատգամավորն ասում է, մեր քաղաքացիները գնահատում են իրենց գործն ու ճիշտ խոսքը։ Իսկ ընդդիմության համախմբման մասին բանակցություններն ու խոսակցությունները լուրջ չի ընդունում։ Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ քննարկել և որոշել են, որ ընտրություններին նորից դաշինքով են մասնակցելու։ «ՀՅԴ-ի՝ դաշինքով հանդես գալն ուրիշ բանի հետ եմ կապում՝ մինչև այսօր այդ կուսակցությունը, անգամ ՀՀԿ-ն ընտրություններին իրենց անուններով հանդես չեն եկել»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։