Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում  դեռ չմեկնարկած հետաձգվեց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը։   Գործով նոր ներգրավված դատախազ Հայկ Ավետյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու, քանի որ ծանոթ չէր գործի նյութերին եւ ժամանակ է անհրաժեշտ։ Գործով դատախազը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

  Պաշտպանական կողմը միջնորդեց մինչ դատական նիստի հետաձգումը քննարկման առարկա դարձնել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի հարցը՝ կալանքը վերացնել։ Սակայն դատարանը Հարություն Պետրոսյանի, Մակար Կիրակոսյանի եւ  Սեւակ Համբարձումյանի կազմով մերժեց միջնորդությունը։

   Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 19-ը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր է ճանաչեց եւ դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։