A
A
3-ամյա տղայի սպանության գործը կքննվի Գավառում
Աջակցիր «Ա1+»-ինԾափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 14.30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում:
Գործով մեղադրյալը 3-ամյա տղայի հայրն է՝ Արմեն Օվանեսովը:
Ըստ մեղադրանքի` նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ, 2025թ. հոկտեմբերի 27-ին նրան ապօրինաբար զրկել է կյանքից: Երեխայի դին հայտնաբերվել է դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատվածում:
Գործով դատավոր Արտավազդ Կարապետյանը նախորդ դատական նիստի ընթացքում երեք ամսով՝ մինչեւ ապրիլի 3-ը երկարացրել է Արմեն Օվանեսովի խափանման միջոցը՝ կալանքը: