Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Պաշտոնական

Մրգի և բանջարեղենի փոխարեն ներմուծվել է 210 տոննա քաշով հագուստ․ ՊԵԿ

ՊԵԿ-ը  բացահայտել է մրգերի և բանջարեղենի անվան տակ հագուստի ներմուծման մի շարք դեպքեր

 

2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում 21 դեպքով մրգի և բանջարեղենի փոխարեն ներմուծվել է 210 տոննա քաշով հագուստ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում, բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։

Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին