Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Պաշտոնական

24 ժամ ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: