Բացել լրահոսը Փակել լրահոսը
329016777_572601918102881_4055996276087358503_n
A A
Պաշտոնական

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փետրվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-ից 5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։