Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կարո Փայլան
A A
Հասարակություն

Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև․ Գարո Փայլանն անդրադարձել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությանը (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:

«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև», - տեսանյութին կից գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։  Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։