Ի՞նչ էր պատմում Փաշինյանն Իռլանդիայում․Պարտությունը չի նշանակում, որ Արցախի պայքարը սխալ էր․Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷդմոն Մարուքյանն իր կիրակնօրյա վերլուծական եթերում անդրադարձել է Իռլանդիայում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հակամարտության ծագման, Խորհրդային Միության դերակատարության և Հայաստանի անկախության վերաբերյալ հայտարարություններին։
Մարուքյանը քննադատել է հակամարտության առաջացումը խորհրդային ղեկավարության գործողություններով բացատրելու մոտեցումը՝ ընդգծելով, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարը չի կարելի գնահատել միայն պատերազմի արդյունքներով։ Նրա խոսքով՝ ռազմական պարտությունը չի նշանակում, որ պայքարն ինքնին սխալ էր։
Մարուքյանն անդրադարձել է նաև արցախահայության պատմությանը, ինքնորոշման իրավունքին, պատերազմի հետևանքներին և բռնի տեղահանությանը՝ մտահոգություն հայտնելով անցյալի իրադարձությունների վերաիմաստավորման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Նա կարևորել է ռազմական պարտության և սեփական իրավունքների ու պատմական հիշողության գնահատման տարանջատումը՝ բարձրացնելով հարցը, թե որքանո՞վ է հնարավոր արդար և կայուն խաղաղություն կառուցել՝ անտեսելով տեղի ունեցածը։