Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պնոմ Պենում տեղի է ունեցել Հայաստանի և Մոլդովայի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը: Ընդգծվել է նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: