30 ռոյալ՝ Երևանի 25 երաժշտական և արվեստի դպրոցներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական եւ արվեստի դպրոցներին սեփականության իրավունքով անհատույց կհանձնվի 30 ռոյալ։ 117 մլն 284 հազար դրամ արժողությամբ ռոյալներն առկա են Երեւան համայնքի հաշվեկշռում։ Որոշման նախագիծն ընդգրկված են Երեւանի ավագանու նոյեմբերի 16-ի նիստում։
Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունում համայնքին պատկանող երաժշտական եւ արվեստի դպրոցները կհամալրվեն նոր ռոյալներով, ինչը մեծապես կնպաստի Երեւան քաղաքում գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, մանուկների և պատանիների արտադպրոցական կրթության եւ գեղագիտական դաստիարակության շարունակական զարգացմանը, երաժշտական եւ արվեստի դպրոցների կողմից մատուցվող կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաեւ կարեւոր դերակատարություն կունենա մշակութային կրթության գրավչության մեծացման, շնորհալի եւ օժտված երեխաների երաժշտական ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը:
Ի դեպ, Երեւանի ավագանու նոյեմբերի 16-ի նիստում ընդգրված 20 հարցերից միայն այս նախագիծն է զեկուցվող։