Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը շարունակում են պայքարը Բուդապեշտի շախմատի մրցաշարում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի հետ։
 
♟️ Հայկի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ երկրորդում Հայկը պարտություն է կրել։
🔹 Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է Գ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
 
8️⃣ 8 պարտիաներից հետո Գ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անիշ Գիրին։ Հայկ Մարտիրոսյանը գտնվում է 3-րդ հորիզոնականում։
♟️ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Ուզբեկստանը ներկայացնող գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
🤝 Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
🔹 Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
8️⃣ 8 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։ Լևոն Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում։
⚡️ 9-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։
📌 Հայկ Մարտիրոսյանը կմրցի Աբհիմանյու Միշրայի, իսկ Լևոն Արոնյանը՝ Ալիռեզա Ֆիրուզջայի հետ։