A
A
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 11-ին, ժամը 08։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)․ երթևեկությունը երկկողմանի փակ է:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել են կցորդիչով 7 բեռնատար: Երթևեկությունը երկկողմանի բաց է: