
A
A
Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա հայ-թուրքական սահմանով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը։
«Մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած տարածաշրջան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հունանյանը։
Նշենք, որ ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հումանիտար օգնությամբ բեռնատարը անցնում Մարգարայի կամրջով:
Վերջին անգամ կամրջով բեռնատար անցել է 30 տարի առաջ: