Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1
A A
Պաշտոնական

Առատ ձյան և բքի պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 7ին՝ ժամը 09:00 դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Առատ ձյան և բքի պատճառով Արագածի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են։

Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Զանգեր կոչվող հատվածում բուք է։

Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։