Բացել լրահոսը Փակել լրահոսը
326806066_1256167968643696_9103951946035348371_n
A A
Պաշտոնական

Երևանի Դուրյան թաղամասում բեռնատար է կողաշրջվել (լուսանկարներ)

Փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։