Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Պաշտոնական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

+Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Դիլիջան քաղաքներում, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Ամասիայի, Աշոցքի, Մարալիկի և Գյումրիի տարածաշրջաններում բուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։