Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Մովսիսյան
A A
Պաշտոնական

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ-ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ-ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: