Բացել լրահոսը Փակել լրահոսը
327368832_546561034095456_6099441834529963819_n
A A
Պաշտոնական

Կատարում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում ներդրումային հնարավորությունները

Կատարի Պետություն աշխատանքային եռօրյա այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հետ՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Քննարկվել են հայ-կատարական միջպետական համագործակցության զարգացման ուղղություններն ու ծրագրերը, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանի ներդրումային հնարավորությունները, հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում նախապատրաստական աշխատանքները։

Պայմանավորավծություն է ձեռք բերվել կորնկրետ ծրագրի շրջանակներում շարունակել ներդրումային գործակալության հետ համագործակցությունը: