Բացել լրահոսը Փակել լրահոսը
qajaran-tanogh-chanaparh-cuyc-znagezuri-pghnzamolbdenayin-5
A A
Հասարակություն

Լարված իրավիճակ Սյունիքում․ ցուցարարները փակել են ԶՊՄԿ հանքավայր տանող ճանապարհը․ Aravot.am

Այս պահին Քաջարանում բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիները փակել են հանքավայր տանող ճանապարհը, թույլ չտալով կոմբինատի բեռնատարների երթեւեկը։ Այս մասին գրում է Aravot.am-ը։

Նրանք այդ քայլին դիմեցին՝ մոտ 5 ժամ սպասելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության պատասխանին եւ նախապես զգուշացրել էին, որ դիմելու են կտրուկ քայլերի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաջարանցիները բողոքի ցույց են կազմակերպել ԶՊՄԿ-ի վարչական շենքի դիմաց՝ պահանջելով բանակից զորացրված երիտասարդներին ընդունել աշխատանքի, լուծել որոշ բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ վերականգնել քաղաքական դրդապատճառներով երկու տարի առաջ ԶՊՄԿ-ից ազատված աշխատակիցներին։

Աղբյուր՝ Առավոտ։