Բացել լրահոսը Փակել լրահոսը
327042544_1476362709554739_741843297269761730_n
A A
Պաշտոնական

Պատահար Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մայթեզրին. վառելիքի արտահոսք չկա:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը՝ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը: