Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կտրոններ Արցախում
A A
Պաշտոնական

Արցախում կտրոն տրամադրելու սպասարկման մի քանի կետեր չեն գործի հովհարային անջատումների պատճառով

ԱՀ տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Նշված սպասարկման կետերը կգործեն 18:00-20:00 ընկած ժամանակահատվածում: Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։