Ցուցարարները հարձակվել են Անտարես հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՑուցարարները հարձակվել են Անտարես հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա:
«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։ Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ»,- հայտնել է Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ինքը ենթարկվել է ոստիկանների պահանջին և փորձել հեռանալ, այդ ժամանակ մեջքից հարձակվել են։
«Շատ խեղճ էին: ... Ես լավ եմ: Շնորհակալ եմ զորակցելու համար»,- ՖԲ -ում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այս մասին գրառում է արել.
«Անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին քիչ առաջ խմբով ծեծի ենթարկած բոլոր խուլիգանները րոպե առաջ պետք է բացահայտվեն ու ասֆալտին փռված լինեն։ Ոստիկանների անգործությունը պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ Ավելին, պետք է լուրջ քննարկման առարկա դառնա այն, թե ինչու՞ ենք պարբերաբար արձանագրում անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ կատարված բռնության դեպքեր»: