A
A
Մեկնարկել է բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկի փուլային վերանայման գործընթացը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել է բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկի փուլային վերանայման գործընթացը։

Սիգ ձկնատեսակի պարագայում, այն գնահատվում է որպես Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն և արժեքավոր ռեսուրս։

Նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:
Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։