
A
A
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը արծաթե մեդալ նվաճեց։
Գրիգորյանը նաև մեկ փոքր ոսկի նվաճեց՝ նա առաջինն էր հրում վարժությունում։
Կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Մեր ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը (անձնական մարզիչ` Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է:
Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը: