
A
A
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առիթով:
«Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին»,- նշել է Ֆրասիայի արտգործնախարարը: