
A
A
Կդիտվեն ձյան առատ տեղումներ
Աջակցիր «Ա1+»-ինԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։
Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։