Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության և շնորհավորանքի համար։ Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ։