Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Հայրենիք» կինոթատրոնի պատին գովազդային պաստառի հետևանքով առաջացած վիճաբանության մասին, ինչի հետևանքով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ծեծի էր ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք էր ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

«Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։

Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում»,- հայտնում են ոստիկանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։