A
A
Երթևեկության փոփոխություն՝ համաշխարհային բարեգործական վազքի շրջանակում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 10-ին՝ ժամը 14:00-19:00-ն, Հրազդանի կիրճի մարզագոտում, Ֆլորենս համալիրից մինչև Դավթաշենի կամուրջին հարակից գազաբաշխիչ ցանց՝ շուրջ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կիրականացվի «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքը։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14։00-19։00 վերը նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։