Բացել լրահոսը Փակել լրահոսը
491211052_740634744965064_7743015752566735428_n
A A
Սպորտ

Գառնիկ Չոլակյանը բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը Մոլդովայում անցկացվող ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ):
 
Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Գառնիկ Չոլակյանն առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
 
Պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահել 124 կգ կշռող ծանրաձողն ու այս ձևում արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Չոլակյանը դարձյալ մեկ հաջող մոտեցմամբ ցույց է տվել 151 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:
 
Այսօր ավելի վաղ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):