Я тебя люблю Ереван. Երևանի պլյուսներն ու մինուսները Վիկայի աչքերով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎիկտորիան ռուս զբոսաշրջիկ է, ով մեկ ամսից ավել իր ընկերների հետ ապրում է Հայաստանում։ Արդեն 6 տարի զբաղվում է նկարչությամբ։ Նկարները կարող են լինել նաև քաղաքական տարբեր իրադարձությունների մասին։ Վիկտորիայի պատվիրատուները հիմնականում Եվրոպայից են և ԱՄՆ-ից։
Նշում է, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է և ունի բազմաթիվ առավելություններ․ «Մաքուր օդ, որ շատ հաճելի է շնչել, մաքուր ջուր և այստեղ կարելի է ամենուր ջուր խմել ցայտաղբյուրներից, հիանալի բնություն է, ամենուր այգիներ են, ամեն ինչ հիանալի է»։
Առավելություններին ավելացնում է նաև տաքսիները հարմար գները և մետրոն։
Ինչ վերաբերվում է քաղաքի բացասական կողմերին, ըստ Վիկտորիայի, դրանք ճանապարհներն են և արտաքին գովազդներին, որոնք վերաբերվում են խաղատներին, բուքմեյքերական ընկերություններին, գիշերային ակումբներին։
Վիկան նաև սովորել է մի քանի հայերեն բառ՝ օրինակ․ «Ես քեզ սիրում եմ Երևան»։
Մանրամասները՝ տեսանյութում։