Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կառավարության զեկույցը հակասահմանադրական, հակաիրավական, հանցավոր գործունեություն է․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Կառավարության զեկույցը հակասահմանադրական, հակաիրավական և հանցավոր գործունեություն է, «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։

«Ես նպատակահարմար չեմ գտնում ծանոթանալ զեկույցին, որովհետև ինքնին զեկույցը հակասահմանադրական գործողություն է, որը հակասում է կոնվենցիաներին, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության վերաբերյալ բոլոր հայտնի կոնվենցիաներին։ Հետևաբար, ծանոթանալու կարիք չկա, որպեսզի գնահատական տրվի։

Ամբողջ գործընթացը, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, հակասահմանադրական, հակաիրավական, հակակոնվենցիոն և, հետևաբար, հանցավոր գործունեություն է։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են այդ գործողություններին, սատարելու, տարածելու կամ ջատագովելու են այս գործընթացները, ինքնաբերաբար դառնալու են հանցագործներ։

Նիկոլ Փաշինյանը տանում է հանցագործության տարածման և ընդլայնման պատասխանատուների, մեղավորների ու ապագա ամբաստանյալների թվի էական մեծացման»,- ասել է Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այսօր առավոտյան զեկույց է հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ վերնագրելով՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։ Զեկույցի պատրաստումը, ըստ ՊՈԱԿ-ի, բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։