Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք լինի՝ գազը Ադրբեջանից էլ կառնենք, Իրանից էլ, առևտուր էլ կանենք․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, ասաց Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Բոլորի հետ քննարկումներ կան, բոլորի հետ դիվերսիֆիկացիայի հարցեր կան։ Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք վերջնական հաստատելու Ադրբեջանի հետ, խաղաղություն և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե քաղաքական, դեմարկացիան, դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում․․․»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությանը։