A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում,
🔹 մանսավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
🔹 Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց – Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:
Երևանի քաղաքապետարան