A
A
Հանդիպում ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին:
Վարչապետն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ: