Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:

Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։

Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ունեն առաջնահերթություն:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները: