Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտեղ է թաղված շան գլուխը․ Պատգամավորները՝ ադրբեջանական սադրանքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը  հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար։ Արցախում վերջին զարգացումներից հետո հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհուրդը։

Ադրբեջանական ստորաբաժանումները  չվերադարձան նախկին դիրքեր նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարության պահանջից հետո։ Արցախում ադրբեջանցիների գրաված Քարագլուխ բարձունքն ու Փառուխ գյուղը գտնվել են ռուս խաղապահների հսկողության ներքո։

Ադրբեջանն  ամեն ինչ անում է  Արցախը հայաթափելու ծրագիրը ավարտին հասցնելու համար։  Ընդ որում՝ սա արվում է իրավիճակում, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա։

 Մտավախություններ կան, որ Ադրբեջանը կարող է սադրիչ գործողություններ  իրականացնել ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքում, պատճառաբանելով, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել իր կողմից առաջարկած խաղաղության պայմանագրի 5 կետերը։

 

 Մանրամասները՝ տեսանյութում