A
A
Երևանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։