Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Շենգավիթում պատռել են պաստառը, հայհոյել․ խնդրում եմ չտրվել սադրանքների»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառի հետ կապված միջադեպից և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա հարձակման դեպքին արձագանքել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը, որը նշել է, որ ապամոնտաժել են իր պաստառը, ինչպես նաև քանդել իր նախընտրական շտաբը։
 
«Իմ նկարն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը փակցված էր «Հայրենիք» կինոթատրոնի վրա։ Սեփականատերը թույլ է տվել, ու մենք փակցրել ենք։ Ես նորմալ հարաբերություններ ունեմ տարբեր մարդկանց հետ, խնդրել ենք, ու նկարը փակցված էր «Հայրենիք» կինոթատրոնի վրա։
 
Մեզ ասացին, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները գռեհիկ պահվածքով մոտեցել են ու առանց սեփականատիրոջը հարցնելու` պոկել են պաստառը, շպրտել: Ինձ հասած տեղեկություններով` սեփականատիրոջը հայհոյել են, որի արդյունքում սեփականատիրոջ և թաղապետարանի աշխատակիցների միջև վեճ է ծագել ու քաշքշուկ»,– պատմել է նա։
 
Ստեփանյանի խոսքով` եթե իրենց նորմալ զգուշացնեին, որ պետք է փոխվեն պաստառի չափսերը, իրենք դա կանեին, այլ ոչ թե նման իրավիճակ կստեղծվեր։ Նա վստահեցրեց, որ ոչ մի սադրանքի չեն տրվելու։
 
«Վստահեցնում եմ ձեզ և նորից կրկնում եմ ցանկացած անձնավորություն՝ դա կլինի «Քաղաքացիական պայմանագրից», թե քաղաքապետարանի աշխատակիցներից, նորմալ վերաբերմունքի արդյունքում նորմալ վերաբերմունք կստանա»,- հավելել է նա: 


Մանրամասները՝ տեսանյութում։