Ո’չ խաղաղություն, ո’չ պատերազմ․ Ռեֆորմիստները առաջնահերթ են համարում անվտանգությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։
Անվտանգություն, կրթություն, առողջապահություն․ Ռեֆորմիստների կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում առանձնացրեց այս երեք ոլորտները՝ նշելով, որ դրանք այն առաջնահերթ ուղղություններն են, որտեղ պետք է փոփոխություններ կատարվեն իրենց ուժի իշխանության գալու առաջին իսկ օրվանից։
«Չի կարող լինել խաղաղություն, եթե ապահովված չէ անվտանգությունը։ Եթե ուժեղ ես, դու կանխում ես պատերազմը, եթե թույլ ես, հրահրում ես պատերազմներ»,- ասաց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Մանրամասները՝ տեսանյութում։