A
A
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ թույլ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: