ՔՊ-ն նախադեպ է ստեղծել՝ Սահմանադրությունը փոխելով ԱԺ-ում․ Կարապետյանը նույն կերպ կարող է ընտրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ 2026թ․ փետրվարի 12-ից հետո մի շարք անձինք սկսել են խոսել Սահմանադրության պահպանման և կայունության մասին՝ արձագանքելով այն հայտարարությանը, որ Սամվել Կարապետյանը կարող է առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու։
Վարդևանյանը հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխությունը կարող է իրականացվել հանրաքվեի միջոցով կամ Ազգային ժողովի երկու երրորդի ձայներով։ Նրա խոսքով՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը վերաբերում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջներին, և գործող կարգավորումներով դրանք նույնական են ԱԺ պատգամավորների համար սահմանված պահանջներին։
Փաստաբանը նշել է, որ Հայաստանում արդեն կա նախադեպ, երբ 2020թ․ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկու երրորդի ձայներով ընդունեց սահմանադրական փոփոխություններ՝ առանց հանրաքվեի անցկացման։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի ուղերձի արհեստական բանականության միջոցով ներկայացմանը՝ Վարդևանյանը հայտնել է, որ քննչական մարմիններին և դատախազությանը դիմել էր՝ տեսաուղերձի թույլտվություն ստանալու համար, սակայն ստացել է մերժում։ Նրա կարծիքով՝ նման որոշումը խոչընդոտում է քաղաքական մրցակցության հավասար պայմաններին։