Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեն լսել զգուշացումները՝ ուրեմն կզգան զգուշացումները։ Փաշինյանը սպառնաց (տեսանյութ)

«Ես թույլ չեմ տա կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»․ այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը կարող է հանգեցնել Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոնի դուրսբերմանը ՀՀ-ից և այն որոշ ուժերի ազդեցության տակ հայտնվելուն՝ որպես Հայաստանի դեմ գործիք։

Նիկոլ Փաշինյանը նաև զգուշացրել է, որ նման փորձերի դեպքում կարձագանքի կոշտ քայլերով՝ ընդգծելով, որ «Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղվելու է այլ կողմ»։