Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6b8be38-b7cf-4a5f-828a-bd30af382d96
A A
Պաշտոնական

Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չէր կարողացել մոտենալ հիվանդին

Փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են  Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։