Վահագն Չախալյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Դատարանը նշեց, որ նոր հանգամանք ի հայտ չի եկել խափանման միջոցը փոխելու համար:
Բագրատ սրբազան Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստին Վահագն Չախալյանը պատիժ որակեց իր խափանման միջոցը չփոխելը:
Նա դատարանին ասաց, որ իրեն այլեւս չբերեն դատարան:
Այս գործով անցնող 18 անձինք մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման մեջ:
Բագրատ Սրբազանը եւս անդրադարձավ Վահագն Չախալյանի խափանման միջոցը չփոխելու որոշմանը:
«Մինչեւ հիմա անհասկալի է, թե ինչպես ես պատահում , որ 18 հոգու նույնական մեղադրանք է առաջադրվում, սակայն տարբեր որոշումներ են: Եթե կարող են ցույց տալ որեւէ տարբերություն, անգամ կետադրական, չկա»-, ասաց Բագրատ Գալստանյանը:
Ըստ նրա՝ այս գործը կապ չունի ոչ ահաբեկչության, եւ ոչ էլ ահաբեկիչների հետ. «Այս գործը կապ ունի մի մարդու քմահաճույքի հետ, որի վախերի եւ սարսափների պատճառով մենք այստեղ ենք գտնվում»:
Գործով անցնող 18 անձանցից միայն երկուսն են կալանքի տակ՝ Բագրատ սրբազան Գալստանյանը եւ Վահագն Չախալյանը: