Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված գրավի չափը նվազեցվել է
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված գրավի չափը նվազեցրել է:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը բավարարել է պաշտպան Աննա Ծառուկյանի միջնորդությունը: Նախկինում կիրառված 10 մլն փոխել է 5 մլն դրամի:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց պաշտպանը, գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են վկաները:
Այս պահին դեռ չեն հարցաքննվել ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Ասյա Խաչատրյանը:
Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է երեք դրվագով կատարել է սուտ մատնություն, որոնք զուգորդվել են անձանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով, ինչպես նաև մեկ դրվագով կատարել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: